Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պարանը

Պարանը
07.11.2014 | 12:43

Մի մարդ, հուսահատ երկնքին է նայում ու ասում.
-Տե՛ր Աստված, մի՞թե այսքան անարժան մարդ եմ: Ամեն անգամ խոստանում եմ, որ այլևս նույն մեղքը չեմ գործի, բայց հաջորդ պահին կրկին նույն մեղքն եմ գործում: Ինչքա՞ն պիտի համբերես ու ներես ինձ։
Հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը, մոտենում մարդուն ու նրա գոտկատեղից մի երկար պարանով պինդ-պինդ կապում, իսկ պարանի մյուս հատվածն իր ձեռքում պահում:
Այդ ամենից զարմացած մարդը հարցնում է.
-Այս պարանով ինձ կապում ես, որպեսզի հասկանամ, որ այլևս ներում չունե՞մ:
Գաբրիել հրեշտակապետը պատասխանում է.
-Շուտով, ինչպես միշտ, գնալու ես և մի ճահճի մեջ ես ընկնելու: Հիսուս այս պարանով քեզ պիտի դուրս քաշի, հանի այդ ճահճից: Այս պարանը խորհրդանշում է Աստծո շնորհը, որ հավատի ու ապաշխարության միջոցով քեզ ներում է շնորհում: Ինչքան հավատդ մեծ լինի, այնքան պարանն ամուր կլինի, ինչքան հավատդ թույլ լինի, պարանը դերձակի թելի կնմանվի: Արդ, եթե հավատով դեպի Աստծուն ես նայում, Քրիստոսի շնորհով Աստված քեզ միշտ կների ու ճահիճներից կհանի ու կփրկի:

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ